Իմ ամառային արձակուրդները

Իմ ամառային արձակուրդներն ես անցկացրել եմ Հայաստանում։Մայրաքաղաքում ամառը շոգ էր։ Այդ իսկ պատճառով մենք ընտանիքով շատ ենք ճամփորդել, եղել ենք Հայաստանի տարբեր վայրերում՝ Լոռիում, Դիլիջանում,  Սևանում։Ամենաեհտաքրքիր օրերիից մեկն անցել է Դսեղ գյուղում, որտեղ ծնվել է և մեծացել է մեծն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։Այնտեղ մենք այցելեցինք նրա տուն-թանգարան, որտեղ ես շատ բան իմացա Թումանյանի և նրա ընտանիքի մասին։

Ճամփորդության ընթացքում մենք այցելեցինք նաեւ շատ վանքեր ու եկեղեցիներ։ Անչափ գեղեցիկ է Հայաստանը իր տեսարժան վայրերով։

Ամառային արձակուրդների ժամանակ չեմ մոռացել նաեւ ընթերցանության մասին։ Կարդացել եմ տարբեր հեքիաթներ, պատմվածքներ։ Սկսել եմ կարդալ Ժյուլ Վեռնի “Տասնհինգամյա նավապետը, որը դեռ շարունակում եմ ընթերցել։