Խնայե՛նք բնական պաշարները

Բնության մեջ եղած այն ամենն, ինչ մարդիկ օգտագործում են իրենց կարիքների  համար, համարվում են բնական պաշարներ:  Օրինակ՝ կաուչուկի  ծառը գոյություն  է ունեցել  անհիշելի ժամանակներից,  բայց այն պահից, երբ մարդիկ սովորեցին դրա հյութից ռետին ստանալ անվադողեր և շատ այլ իրեր պատրաստելու համար, այդ զարմանահրաշ ծառը բնական պաշար համարվեց:
Երկրի  բնական պաշարները բազմազան են: Դրանցից ամենակարևորներն են հողը, օդը, ջուրը, արևի ջերմությունն ու լույսը: Բնական պաշարներ են ապարները, մետաղները, հանածո վառելիքը: Բնական պաշար են նաև բույսերն  ու կենդանիները, որոնք մարդն օգտագործում է որպես սնունդ կամ արտադրության համար  հումք, ասենք՝ բամբակից, վուշից ու բրդից թել են ստանում, կաշվից կոշիկ են կարում և այլն: Բույսերը ու կենդանիները համարվում են վերականգնվող պաշարներ:
 Կարո՞ղ եք բացատրել՝ ինչու:
   Բայց բնության բարիքների մի մասն էլ չվերականգնվող է: Դրանց պաշարներն անսահման չեն և կարող են սպառվել:
Բնության բարիքները խնայելու միջոց է երկրորդային օգտագործումը: Օրինակ՝ օգտագործված թուղթը, թիթեղյա տուփերը, պլաստմասսայե իրերը,  ապակին կարելի է վերամշակել և կրկին օգտագործել:
1. Բնության բարիքները գրե՛ք երկու սյունակով. վերականգնվող և  չվերականգնվող.
պղինձ, ձուկ, նավթ, հացահատիկ, կաուչուկ, կավիճ, բամբակ, աղ, կաթ, մարմար, ձու, քարածուխ, ձեթ, բուրդ, երկաթ, միս, բանջարեղեն, տուֆ, արծաթ, մրգեր, փայտ:
Վերականգնվող պաշարներ –  ձուկ, հացահատիկ, կաուչուկ, բամբակ, կաթ, ձու, ձեթ, բուրդ, միս, բանջարեղեն, մրգեր, փայտ։Չվերականգնվող  պաշարներ-պղինձ, նավթ, կավիճ, աղ, մարմար, քարածուխ, երկաթ, տուֆ, արծաթ։

Ճանապարհորդություններ Աֆրիկայով

Վասկո դա Գամայի ղեկավարած նավատորմը դեպի Հնդկաստան տանող ծովային ճանապարհի հայտնագործման նպա­տակով, շրջանցեց Աֆրիկան հարավից, ապա  հասավ Հնդկաստան և միաժամա­նակ ապացուցեց, որ Աֆրիկան առան­ձին մայրցամաք է: Աֆրիկայի հյուսիսային և հյուսիս- արևելյան շրջանները մարդկության հնագույն բնօրրաններից են: Այստեղ՝ Նեղոս գետի ստորին հոսանքում էր գտնվում Հին Եգիպտոսը, որը հայտնի է իր բուրգերով: Հետաքրքիր է, որ այս շրջաններից հարավ ընկած է աշ­խարհի ամենամեծ անապատը՝ Սահարան՝ իր անծայրածիր և անան­ցանելի անապատային ավազաններով: Աֆրիկայի ներքին շրջանները հետազոտել են շատ ճանապարհորդներ, արշավախմբեր, որոնցից առանձնանում են անգլիացի հետազոտող Դավիթ Լիվինգստոնի գլխավորած արշավախմբի  30 տարի կատարած ուսումնասիրությունները:

Continue reading “Ճանապարհորդություններ Աֆրիկայով”

Անտարկտիդա

անտարկտիդաՄեծությամբ 5-րդն է: Գրեթե ամբողջությամբ սառցապատ է: Այստեղ պետություններ չկան: Ամենացուրտ և քամոտ մայրցամաքն է: Հարավային բևեռը Անտարկտիդայում է, իսկ հյուսիսայինը՝ Արկտիկայում: Դրանք երկրագնդի հակադիր կողմերում են

Անտարկտիդան մեր մոլորակի` մեծությամբ հինգերորդ մայրցամաքն է: Գտնվում է Երկրագնդի ծայր հարավում և ամբողջովին սառցապատ է: Ողողվում է Ատլանտյան օվկիանոսի, Հնդկական օվկիանոսի և Խաղաղ օվկիանոսի ջրերով, որոնք մշտապես ծածկված են լողացող սառցալեռներով (այսբերգներով): Անտարկտիդան և նրա շուրջը գտնվող օվկիանոսային հատվածները միասին, մինչև Հարավային բևեռային շրջանը, կոչվում են Անտարկտիկա (հունարեն «անտի»՝ հակառակ, և Արկտիկա բառերից): Continue reading “Անտարկտիդա”